Zark Foundation

Հակոբ Ազատյան

Հակոբ Ազատյան

Փորագրիչ

26 փետրվար, 1902 - 21 մարտ, 1965

Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում)։ 1939թ. պատրաստած պահարանի փեղկերի վրա քանդակազարդել է 16 դրվագ «Սասունցի Դսւվիթ» էպոսից, 1948թ.` «Հայրենիքի համար մղված մարտերում» կոմպոզիցիան, ապա` «Առատություն» (1950թ.), «Հայաստան» (1953թ.), «Սևան» (1963թ.), «Արարատյան դաշտը» (1965թ.) դեկորատիվ սկահակները, ընդելուզել կժեր, սափորներ, գավաթներ և այլն: Գրել է «Փայտի գեղարվեստական փորագրություն» ձեռնարկը (1961թ.): Մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: Գործերից 32-ը պահվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, մյուսները` ՀԱՊ-ում և արտերկրի մի շարք թանգարաններում: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: