Zark Foundation

Հակոբ Աղաբաբ

Հակոբ Աղաբաբ

Բանաստեղծ, արձակագիր

14 նոյեմբեր, 1875 - 28 նոյեմբեր, 1926

Հակոբ Աղաբաբյան
Ծնվել է Ղազախի գավառի Սև քար գյուղում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Աշխատակցել է «Հասկեր», «Կարմիր ծիլեր» և այլ պարբերականների: Աթաբեկ Խնկոյանի և Հ.Ապրեսյանի հետ կազմել է «Մեր դպրոցը», «Հայրենի աշխարհ» և «Հայրենագիտություն» դասագրքերը: Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1895թ., «Աղբյուր» ամսագրում: Գրողի բանաստեղծությունները տպագրվել են «Մանկական ալբոմ» (2 փունջ, 1907թ., 1908թ.), «Ծաղիկներ», (2 փունջ, 1911թ., 1920թ.) ժողովածուներում: Գրել է նաև լեգենդներ, հեքիաթներ, պոեմներ՝ մանուկների համար («Թուխսը», 1914թ., «Պախրախոտ», 1935թ. և այլն): Հեղինակել է «Հաղթված բազեն» հայկական առաջին մանկական օպերայի լիբրետոն (երաժշտությունը՝ Դանիել Ղազարյանի): Իր գործերը տպագրել է նաև Նեկտար և Ալմազ կեղծանուններով: Մահացել է Թիֆլիսում, թաղված է Խոջիվանքի հայկական պանթեոնում: