Zark Foundation

Հակոբ Ավետիքյան

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ծնվել է 1945թ. նոյեմբերի 21-ին, Բեյրութում: Միջնակարգ կրթությունն ստացել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան և Հայ ավետարանական կենտրոնական վարժարաններում: Տեղափոխվել է Հայաստան և 1970թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1970-80թթ եղել է Բեյրութի «Զարթոնք» թերթի թղթակից, 1980-90թթ՝ գլխավոր խմբագիրը: 1978թ-ից Ռամկավար Ազատակամ կուսակցության անդամ է, 2009-15թթ եղել է ատենապետը: 1990թ-ից «Ազգ» օրաթերթի (Երևան, 2015թ-ից՝ շաբաթաթերթ) գլխավոր խմբագիրն է: 1990թ-ից անդամակցում է Լիբանանի լրագրողների միությանը, 2002թ-ից՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը և Թեքեյան մշակութային միության վարչությանը: 1998թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանիանվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետում: 1986թ. արժանացել է «Վարդգես և Ռիտա Պալյան» հիմնադրամի մրցանակին, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2009թ.՝ Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչման: