Zark Foundation

Հակոբ Կարենյան

Հակոբ Կարենյան

Բանասեր, թատերագիր, թարգմանիչ

25 ապրիլ, 1818 - 30 մարտ, 1872

Հակոբ Կարինյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Էրզրում քաղաքում: Սովորել է Էրզրումի (Կարին) Կարապետյան վարժարանում: 1830թ. գաղթել է Ախալցխա, ապա հաստատվել Թիֆլիսում: Երկար տարիներ հայոց լեզու, ճարտասանություն, կրոն է դասավանդել Ներսիսյան դպրոցում: 1846-47թթ նախ Հ.Արզանյանի, այնուհետև Մ.Պատկանյանիհետ խմբագրել է «Կովկաս» թերթը: Նրա առաջին տպագիր գործը աշխարհաբարով գրված «Ճառ վասն Փրկագործ չարչարանաց» (1841թ.) կրոնական բովանդակությամբ երկն է: Նույն թվականին Մոսկվայում նրա գրաբար թարգմանությամբ լույս է տեսել իտալացի թատերագիր Մետաստազիոյի «Եղերգութիւնք...» պիեսների ժողովածուն, իսկ 1854թ.՝ Լ.Գալուայի «Ինկվիզիցիայի պատմությունը» (Մ.Պատկանյանիհետ): Նրա արժեքավոր գործերից են «Բաղդատութիւն Պատմութեան Մովսիսի Խորենացւոյ...» (1858թ.) պատմաբանասիրական աշխատությունը և «Վարդան Մամիկոնեան» (անտիպ), «Շուշանիկ» (1860թ.) ողբերգությունները, որոնք երկար ժամանակ ներկայացվել են հայկական բեմում: 1863թ. հրատարակել է Դ.Շահնազարյանցի «Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի «Ս. աթոռոյն Էջմիածնի» գիրքը: Մահացել է Թիֆլիսում: