Zark Foundation

Հակոբ Կարնեցի

Հակոբ Կարնեցի

Պատմաբան, աշխարհագրագետ

21 փետրվար, 1618 - 10 օգոստոս, 1673

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարին (այժմ՝ Էրզրում) քաղաքում: 1641թ. Էջմիածնում ձեռնադրվել է քահանա: Գրել է «Ժամանակագրություն», որն ընդգրկում է 1482-1672թթ Հայաստանում կատարված կարևոր իրադարձությունները: Բարձր Հայքի նկարագրությանն է նվիրված «Տեղագիր Վերին Հայոց»-ը (հրտ.՝ 1903թ., թարգմանված է նաև ֆրանսերեն), որում կարևոր տեղեկություններ կան Կարնո գավառի դիրքի, բնական հարստությունների, գյուղերի, բնակչության կազմի, օսմանյան բռնակալության հարկային համակարգի, հայ և այլազգի ժողովուրդների փոխհարաբերությունների, առօրյա կյանքի, կենցաղի ու զբաղմունքի վերաբերյալ և այլն: Զբաղվել է նաև ձեռագրերի ընդօրինակմամբ: Նրան է վերագրվում «Երգ երգոցի» մի մեկնություն: Պատմաբանի ստեղծագործությունների լեզուն ժամանակաշրջանի գրաբարն է: Առանձին հատվածներում գերիշխող է ժողովրդախոսակցական լեզուն՝ բարբառային տարրերով հանդերձ՝ նյութ հանդիսանալով Կարնո բարբառի ուսումնասիրման համար: Նրա օգտագործած մի շարք բառեր առաջին վկայություններն են հայ մատենագրության մեջ: Մահացել է Կարինում: