Ծնվել է Հայաստանի Ոսկեվազ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): 1940թ. ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտի գերմաներեն բաժինը։ 1941-45թթ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1945-46թթ եվրոպական գրականություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1954-60թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հայաստանի Աշտարակի շրջանի Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1958թ. հրատարակվել է նրա «Միջօրե» բանաստեղծությունների ժողովածուն: 1962-68թթ տեսուչ է եղել Հայաստանի լուսավորության նախարարությունում։ 1969-85թթ խմբագիր է եղել ՀՀ ԳԱ նախագահությանն առընթեր հրատարակչական-խմբագրական խորհրդում։ Թարգմանություններ է կատարել գերմաներենից: 1973թ-ից եղել է Հայաստանի գրողների միության, 1978թ-ից՝ գյոթեագիտական վայմարյան ընկերության անդամ։ Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Ոսկեվազ գյուղում։