Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում: 1907թ, ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, որտեղ աշակերտել է Մակար Եկմալյանին, Գրիգոր Սյունուն: 1907-08թթ երաժշտություն է դասավանդել Բաթումի, 1908-35թթ` Թիֆլիսի հայկական դպրոցներում: Եղել է Երաժշտական լիգայի, Թիֆլիսի Հայոց երաժշտական ընկերության անդամ, Հայարտան երաժշտական մասնաճյուղի հիմնադիրներից: Երաժշտագիտական հոդվածներով հանդես է եկել Թիֆլիսի և Երևանի մամուլում: Աշխատություններից են` «Հայ երաժշտության պատմություն», «Հայ ժողովրդական երգի մասին» (անտիպ): Մահացել է Թբիլիսիում: