Zark Foundation

Հակոբ Մնձուրի

Հակոբ Մնձուրի

Արձակագիր

16 հոկտեմբեր, 1886 - 29 հունվար, 1978

Հակոբ Տեմիրճյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Երզնկայի Արմտան գյուղում (Մնձուրի լեռների դիմաց): 1897թ-ից սովորել է Կ.Պոլսի Ղալաթիո նախակրթարանում, ապա՝ անգլիական Ռոբերտ քոլեջում։ 1907թ. վերադարձել է ծննդավայր և մինչև 1914թ. զբաղվել մանկավարժությամբ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ ընտանիքը զոհվել է: 1906թ. լույս է տեսել նրա առաջին պատմվածքը («Հարս ու կեսուր»)։ Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում՝ պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ։ Հրատարակել է «Կապույտ լույս» (1958թ.), «Արմտան» (1966թ.) և «Կռունկ, ուստի՞ կու գաս» (1974թ.) ժողովածուները։ Որի հերոսները տարբեր ազգերի աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը՝ իր բնության հրաշալիքներով։ Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ։ Սերտ կապերի մեջ է եղել Հայաստանի հետ։ 1976թ. Երևանում նշվել է գրողի ծննդյան 90-ամյակը։ Մահացել է Ստամբուլում: