Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1961թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1983-89թթ եղել է Գյումրիի գլխավոր նկարիչը, 1989-92թթ՝ գլխավոր ճարտարապետը: Նրա նախագծերով 1962-73թթ Գյումրիում կառուցվել են բնակելի տներ, աղբյուր-հուշարձաններ (1961-73թթ), Անիի 1000-ամյակի կոթողը, «Գյումրիի քարե մատյանը» (երկուսն էլ՝ 1984թ.), Տարտուում՝ Խ.Աբովյանի (1978թ.), Շիրակի մարզի Ազատան (1980թ., ՀՀ Պետական մրցանակ՝ 1981թ.) և այլ գյուղերում (1970-81թթ) Հայրենական պատերազմում (1941-45թթ) զոհված մարտիկների հուշարձաններ, կերտել է նկարիչ Մինաս Ավետիսյանի մահարձանը (1977թ., Երևանի քաղաքային գերեզմանատան պանթեոն) և այլն: Հեղինակել է նաև երփնագրեր («Գյուղական անդորր», «Երեկո», «Բակ Լենինականում», «Աշնանային ակնթարթ» և այլն), խաչքարեր: 1971թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Գյումրիում: