Zark Foundation

Հակոբ Ջուղայեցի

Հակոբ Ջուղայեցի

Մանրանկարիչ

16-17-րդ դար

Ծնվել է Ջուղայում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, Վանա լճի Լիմ կղզու վանքում: 1605թ. Ջուղայի բնակիչների հետ շահ Աբբասը բռնի գաղթեցրել է Սպահան: Ստեղծագործել է 16-րդ դարի կեսից մինչև 17-րդ դարի սկիզբը: Պահպանվել է 1595-1610թթ նրա պատկերազարդած 8 ձեռագիր, որոնցից չորսը գտնվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ավանդույթները նրա արվեստում ձեռք են բերել նոր որակ: Նկարչի ոճի էվոլյուցիան անցել է մի քանի փուլով և զարգացել կոմպոզիցիայի կառուցման ամբողջականության, ռիթմի առավել լարվածության, գունահագեցվածության և ուրվագծերի շոշափելիության ուղղությամբ: Նկարչի արվեստը աչքի է ընկնում ուրախ, տոնական տրամադրությամբ, աշխարհիկ թեմայի ընկալումով, կանոնների հանդեպ առավել ազատ վերաբերմունքով, մոնումենտալությամբ, դեկորատիվությամբ, էքսպրեսիայով, կոմպոզիցիոն տարրերի հարստությամբ, մաքուր ու վառ գույներով, զարդանախշերի հարստությամբ: Եղել է գրամանրանկարչության հայ ականավոր վերջին գեղանկարիչը: