Ծնվել է Երևանում: 1946-52թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1951թ. մասնակցել է Բեռլինում կայացած 3-րդ համաշխարհային փառատոնին, որի շրջանակներում 17 համերգ է ունեցել Գերմանիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Լեհաստանում և Ալբանիայում: Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆիլհարմոնիա՝ որպես մենակատար: Եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա նվագացանկում եղել է Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների երկեր: 1963թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: