Ծնվել է Կարինում (Էրզրում)։ Եղել է լեզվաբան Աթանաս Տիրոյանի եղբայրը։ 1884թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Բնագիտություն և պատմություն է դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանում, Տրապիզոնում, Կ.Պոլսում։ 1897թ. Վենետիկում հրատարակել է «Համառօտ դասագիրք ընդհանուր պատմութեան» Ա և Բ հատորները։ Ուշագրավ է նրա «Ուսումն բնական և բնաբանական գիտությանց» (1915թ.) պատկերազարդ դասագիրքը, ուր քննարկված են ֆիզիկայի, քիմիայի, երկրաբանության և կենսաբանության հարցեր։ 1919թ. Վենետիկում հրատարակված «Ուսումնական հավաքածոյք»-ը հանրաճանաչ բնագետների աշխատություններից վերցրած ծաղկաքաղ-քրեստոմատիա է։ Կազմել է նաև «Արջառաբանություն» (1919թ.), «Հավաբուծություն» (1916թ.), «Ճագարաբուծություն» (1930թ.) ձեռնարկները։ Զբաղվել է գրական թարգմանությամբ։ Նրա «Խաղամոլը» (1906թ.) թատերգության նյութը վերցված է Դոնի Ռոստովի հայոց կյանքից։ Մահացել է Բուդապեշտում: