Zark Foundation

Հակոբ Փափազյան

Հակոբ Փափազյան

Հայագետ, արևելագետ պատմաբան

1 սեպտեմբեր, 1919 - 28 հոկտեմբեր, 1997

Ծնվել է Թավրիզում: 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1954-59թթ եղել է ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959-97թթ՝ Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարանի միջնադարյան մատենագրության և դիվանական վավերագրերի ուսումնասիրության բաժնի վարիչը։ 1956թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1962թ. ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ արևելյան բնագրագիտության կենտրոնական հանձնաժողովի անդամ։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են 15-18-րդ դարերի Արևելյան Հայաստանի սոցիալ-տնտեսաական և քաղաքական պատմությանը, ազատագրական շարժմանը, հայ-իրանական հարաբերություններին, պատմական աղբյուրագիտությանը։ Հրատարակվել են նրա պարսկական, արաբական, թուրքական պատմական վավերագրերի բնագրերը և հայերեն ու ռուսերեն թարգմանությունները («Մատենադարանի պարսկերեն վավերագրերը», 1956-59թթ, 1968թ.), Լևոն Խաչիկյանի հետ՝ «Հովհաննես Տեր-Դավթյան Ջուղայեցու հաշվետոմարը» (1984թ.), «Մովսես Խորենացի։ Հայոց պատմություն (1984թ., պարսկերեն)։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմության ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։ 1968թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1972թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: