Zark Foundation

Հակոբ Քեշիշյան

Հակոբ Քեշիշյան

Գորգանկարիչ

22 դեկտեմբեր, 1911 - 28 նոյեմբեր, 1986

Ծնվել է Կեսարիայում: 1921թ. ուսանել է Սալոնիկի Կյուլպենկյան վարժարանում, զուգընթաց աշխատել մորեղբոր` Կ.Ղազարյանի հիմնած գորգի գործարանում: 1928թ-ից հանդես է եկե որպես գորգանկարիչ: 1932թ. տեղափոխվել է Հայաստան: 1932-44թթ աշխատել է գորգմիության կենտրոնական վարչությունում (հետագայում «Հայգորգ»)` որպես նկարիչ: 1944-62թթ եղել է գլխավոր նկարիչը: Նկարչի գծագրությամբ վերարտադրվել են մի քանի վիշապագորգեր («Երևան», «Անահիտ» նոր անվանումներով): Հեղինակել է շուրջ 60 անուն գորգ` ձեռքի և մեքենայական արտադրության համար: Նրա հայտնագործությունն է չմանված գույնզգույն բրդերով գորգ գործելը, որի շնորհիվ գորգը ձեռք է բերում գեղանկարչականություն: Հեղինակած գորգերը արժանացել են միջազգային մրցանակների (Փարիզ, 1937թ., ոսկե մեդալ, Նյու Յորք, 1939թ., Մեծ մրցանակ, Բրյուսել, 1958թ., արծաթե մեդալ, Լայպցիգ, 1965թ., ոսկե մեդալ): 1957թ. ձևավորել է Ա.Ապենդիարյանի «Ալմաստ» օպերայի զգեստները, 1939թ.` Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայի վարագույրը: 1957-76թթ գորգանկարչություն է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1972թ-ից` դոցենտ): Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1954թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: