Հակոբ Քյուֆճյան
Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: 1899թ. ավարտել է Բուրսայի Գևորգյան ազգային վարժարանը, 1899-1900թթ սովորել է Արմաշի դպրեվանքում: 1914թ. եղել է «Մեհյան», 1922թ.` «Բարձրավանք» հանդեսների համախմբագիրը: 1942թ. կազմել է «Հայ գրականութիւն» դասագիրքը: Հեղինակել է «Խոնարհները» (1920թ.), «Երբ պատանի են» (1925թ.) պատմվածքների ժողովածուները, հեքիաթներ, արձակ բանաստեղծություններ` «Խորհուրդներու մեհեանը» (1922թ.), «Մնացորդաց» (հ.1, 1932-34թթ), «Մահակ Պարգեւեան» (1985թ.), «Սյուլէյման էֆէնտի» (1985թ.) վեպերը, «Երբ մեռնիլ գիտենք» (1944թ.), «Օրն օրերուն» (1946թ.), «Երեք թատերախաղեր» (1990թ.) պիեսների ժողովածուները և այլն: Գրողի վիպագրության հիմնական թեման սփյուռքն է, հայոց անցյալն ու ներկան: Հատկանշելի է «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» (հ.1-10, 1945-82թթ) աշխատությունը: Հեղինակել է նաև «Անգղին կտուցին տակ» (1932թ.), «Սփիւռքը եւ իրաւ բանաստեղծութիւնը» (1945թ.), «Վկայութիւն մը» (1946թ.), «Արեւելահայ բանասիրութիւնը եւ էջմիածին» (1948թ.), «Երբ հիները կը կարդանք» (1983թ.) ուսումնասիրությունները, ինչպես նաև Եղիշեին, Ղազար Փարպեցուն, Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտական-բանասիրական բնույթի գործերը: Մահացել է Հալեպում: