Zark Foundation

Համազասպ Մխիթարյան

Համազասպ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1950թ. հունվարի 5-ին, Երևանում: Հայտնի է նաև «Համուզ» անունով: 1971-77թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1977թ-ից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հունգարիայում, Չեխիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում և այլուր: 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1983թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային միության անդամ է: 1985-95թթ իրականացրել է գրքերի՝ դասագրքերի, հայկական և ռուսական գրականության ձևավորման աշխատանքներ: Գրքերի ցանկում տեղ են գտել Ա.Պուշկինի, Մ.Լերմոնտովի, Հ.Թումանյանի, Ա.Բակունցի և այլոց գրքերը: 1985-90թթ Մոսկվայում մասնակցել է գրքի միջազգային փառատոնին: 1990-95թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1995-2005թթ ապրել և աշխատել է Մոսկվայում: 2004թ. անհատական ցուցահանդես է ունեցել Մոսկվայում: Աշխատանքները գտնվում են Հայաստանի և Մոսկվայի թանգարաններում, պատկերասրահներում, մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: