Ծնվել է Շուշի քաղաքում։ Հայտնի է եղել նաև Շահրիար անունով: Սովորել է սկզբում Շուշիի, 1865թ-ից՝ Թավրիզի հայկական դպրոցներում, ապա՝ Բաքվի ռեալական ուսումնարանում, որն ավարտել Է 1879թ.։ Այնուհետև սովորել է Մոսկվայի երկրագործական ուսումնարանում, որը չի ավարտել։ Եղել է Շուշվա թեմական և օրիորդաց դպրոցների տեսուչ և ուսուցիչ։ 1881թ. Շուշիում հիմնադրել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության առաջին մասնաճյուղը։ 1892թ. բնակություն է հաստատել Թիֆլիսում, ուր վարել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության քարտուղարի (6 տարի), այնուհետև ազգային հոգաբարձության նախագահի պաշտոնը։ Եղել է 1-ին (1906թ.) և 2-րդ (1907թ.) Պետական դումաների ընտրող՝ կադետական կուսակցությունից։ 1915թ. ստեղծել ու գլխավորել է հայ գաղթականներին օգնող հանձնաժողովը։ 1917թ. հիմևադրել է «Հայ ազգաբնակչության մեջ գրագիտություն տարածելու ընկերություն»-ը։ 1917թ. եղել է հայ ժողովրդական կուսակցության կազմակերպիչներից։ 1872թ-ից թղթակցել է «Մշակ»-ին, 1892թ-ից դարձել է խմբագրության մշտական անդամ, 1908թ-ից՝ հրատարակիչներից ու խմբագիրներից մեկը, 1913թ-ից մինչև մահը եղել է թերթի հրատարակիչ-խմբագիրը։ 1910-13թթ հրատարակել է «Արոր» ամսագիրը։ Միաժամանակ թղթակցել է հայկակաև ու ռուսակաև պարբերականներին՝ շոշափելով հայ գյուղին, կրթական գործին, մտավորականության վիճակին, ինչպես նաև արևմտահայերի ազգային-ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։ Եղել է ռեֆորմների կողմնակից։ 1904թ. հայ պատվիրակության կազմում մասնակցել է Հաագայի խաղաղության միջազգային կոնգրեսին՝ Հայկակաև հարցը դիվանագիտական շրջանակների ուշադրությանը ներկայացնելու նպատակով։ Սակայն եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ, նա Արևմտյաև Հայաստանի ազատագրումն ի վերջո կապել է ռուսական զենքի հաղթանակի հետ։ Շահրիար կեղծանունով պատմվածքներ ու վեպեր է տպագրել մամուլում։ «Ջհուդ Քուշան» (1902թ.) վեպը վերցված է պարսկական կյանքից։ Թարգմանություններ է կատարել ֆրանսերենից (Մոպասանի «Քսան վեպիկներ և զրույցներ», 1897թ., Ֆլամարիոնի «Ուրանիա»-ն, 1900թ. և այլն)։ «Հանրամատչելի Մեսրոպյան գրադարան» խորագրով լույս է ընծայել գիտամասսայական և գեղարվեստական գրքեր, կազմել է «Հանրագիտական բառարան» (հատոր 1-ին, 1915թ., 2-րդ հատորի ձեռագիրը պահվում է Երևանում, Ե.Չարենցի անվան Արվեստի և գրականության թանգարանում)։ Եղել է Ռուսական աշխարհագրական, Փարիզի «Socié é Qsiqtique» և միջազգային այլ ընկերությունների անդամ։ Սպանվել է Թիֆլիսի իր տան մեջ, քաղաքական նկատառումներով: