Zark Foundation

Համբարձում Մազմանյան

Համբարձում Մազմանյան

Թարգմանիչ

7 օգոստոս, 1892 - 12 մայիս, 1967

Ծնվել է Հայաստանի Նալբանդ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Շիրակամուտ) գյուղում: 1919թ. ավարտել է Երևանի հոգևոր սեմինարիան և զբաղվել մանկավարժությամբ: 1918թ. եղել է Կարսի բերդապահ գնդում, նույն թվականին մասնակցել է Ալեքսանդրապոլի համար մղվող մարտերին։ Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, ապա անցել է թարգմանչական բեղուն աշխատանքի։ Թարգմանել է Ա.Պուշկինի, Ն.Օստրովսկու, Ա.Չեխովի, Լ.Տոլստոյի, Ա.Ֆադեևի, Ն.Գոգոլի, Ֆ.Դոստոևսկու, Մ.Լերմոնտովի, Կ.Սիմոնովի (չափածո) և այլ հեղինակների ստեղծագործություններ: Ռուսերենից թարգմանել է Ժյուլ Վեռնի «80.000 կիլոմետր ջրի տակ» (1937թ.) երկը: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է Երևանում: