Ծնվել է 1935թ. հունիսի 8-ին, Երևանում: Գեղանկարիչ Վոլոդյա Սահակյանի եղբայրն է: 1952թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1963թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նկարչի գրաֆիկական, ջրաներկ և յուղաներկ գործերի հիմնական թեման ժամանակակից իրականությունն է: Գործերից են` «Հարասլավական մոտիվներ» նկարաշարը (1976թ.), «Բանֆակ» (1977թ., ՀՀ մշակույթի նախարարության մրցանակ` 1977թ.), «Ամրոցներ Կալեմեգդանում» (1979թ.), «Ինքնադիմանկար» (1980թ.), նատյուրմորտների շարք (1996-2006թթ), գրաֆիկական շարք (1995թ-ից), «Հրապուրիչ կին» (1993թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ ունեցել Երևանում (1970թ., 1974թ., 1983թ., 1998թ., 2000թ., 2005թ.), Մոսկվայում (1974թ.), Բելգրադում (1976թ.), Դոնեցկում (1986թ.), Նեպալում (1987թ.): 1970թ-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Տագանրոգի, Դոնեցկի թանգարաններում: