Zark Foundation

Հայաստանի կոմպոզիտորների միություն

Հայաստանի կոմպոզիտորների միություն

Մշակութային կենտրոն

Ստեղծվել է 1932թ., Երևանում։ Միավորում է Հայաստանի պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին, աջակցում նրանց ստեղծագործական գործունեությանը։ 1935թ. միության առաջին նախագահը եղել է երաժշտագետ Մուշեղ Աղայանը: Մինչ այդ նախագահի փոխարեն եղել է պատասխանատու քարտուղար: Այդ պաշտոնում նշանակվել է Սամսոն Գասպարյանը: Աղայանին հաջորդել է Հարո Ստեփանյանը: 1948թ. Միության նախագահ է նշանակվել Աշոտ Սաթյանը, իսկ պատասխանատու քարտուղար ՝ Ալեքսանդր Թադևոսյանը 1950թ. պատասխանատու քարտուղար է դարձել Էդվարդ Միրզոյանը: 1953-57թթ Միության ղեկավար են եղել Գրիգոր Եղիազարյանը, ապա՝ Ղազարոս Սարյանը: 1957թ-ից միության նախագահի պաշտոնը դարձել է ընտրովի, և այդ թվականից մինչև 1991թ. միությունը ղեկավարել Էդվարդ Միրզոյանը: Նրա ջանքերի շնորհիվ կառուցվել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը: 1991թ. միության նախագահ է ընտրվել Ռոբերտ Ամիրխանյանը, ով այդ պաշտոնում ղեկավարել է 22 տարի: Միության տնօրինությամբ գործող կոմպոզիտորների տանը կազմակերպվում են հանդիպումներ, նոր ստեղծագործությունների համերգ-քննարկումներ և այլ միջոցառումներ։ 2013թ-ից միությունը ղեկավարում է Արամ Սաթյանը։