Zark Foundation

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Նվագախումբ

Ստեղծվել է 2005թ., Երևանում, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից, ով նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Գործունեության սկզբից ի վեր` նվագախումբը մեկ հարկի տակ հավաքել է դասական երաժշտության նվիրյալների, որոնց մշտապես միավորել է Հայաստանում մշակութային իրազեկության ընդլայնման և դասական երաժշտության զորությամբ մարդկանց ներաշխարհի հոգևոր կատարելագործման առաքելությանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել հարուստ ու բազմազան երկացանկով, ինչպես նաև տարբեր ժանրեր ու կատարողական ձևաչափեր ընդգրկող տարեկան ավելի քան 50 համերգով։ Նվագախումբը բազմաթիվ առիթներով համագործակցել է աշխարհահռչակ կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկու, Սըր Կառլ Ջենքինսի, Գիյա Կանչելիի, Տիգրան Մանսուրյանի, ինչպես նաև շատ մեծանուն մենակատարների հետ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բազմամյա բարեկամական հարաբերություններ ունի համաշխարհային մեծության երաժիշտների հետ, որոնց թվում՝ Վալերի Գերգիևը, Վլադիմիր Սպիվակովը, Մաքսիմ Վենգերովը, Դենիս Մացուևը, Վադիմ Ռեպինը, Վահագն Պապյանը, Բորիս Բերեզովսկին, Զախար Բրոնը և ուրիշներ։ Նվագախումբը հյուրընկալվել է շատ հեղինակավոր համերգասրահներում, որոնց թվում են՝ Փարիզի «Օպերա Գարնիե», Բեռլինի «Կոնցերտհաուզ», Հաագայի «Դոկտոր Անտոն Ֆիլիփսզալ», Մոսկվայի Չայկովսկու համերգասրահ և Կոնսերվատորիայի մեծ դահլիճ, Բրյուսելի Գեղեցիկ արվեստների պալատ, Համբուրգի «Էլբֆիլհարմոնի», Մադրիդի Թագավորական թատրոն, Դուբայի Օպերա և այլն։ 2020թ. նվագախումբը համերգներով հանդես է եկել Եվրոպայում, հանրահայտ ջութակահար և նվագախմբի ռեզիդենտ արտիստ Մաքսիմ Վենգերովի հետ, որի ընթացքում նրանք փայլուն ելույթներ են ունեցել Բեռլինի Ֆիլհարմոնիայի, Վիեննայի Մուզիքֆեղայնի, Լոնդոնի Բարբիքան սենթրի, Պրահայի Դվորժակի համերգասրահի, Զալցբուրգի Փառատոնային մեծ համերգասրահի, Մյունխենի Ֆիլարմոնի Գասթայգի, Շտուտգարտի Լիդեհալլեի, Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահի բեմերում։ Նվագախմբի մի շարք ելույթներ հեռարձակվել են Medici.tv, Euronews, and Classic.fm մեդիահարթակներում։ 2019թ. «Mezzo» հեռուստաընկերության կողմից թողարկվել է վավերագրական ֆիլմ՝ նվիրված Սերգեյ Սմբատյանին և նվագախմբի պատմությանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համաշխարհային երաժշտասերների լայն շրջանակներին ներկայացված է Only Stage ընկերության կողմից։