Zark Foundation

Հայկազ Պողոսյան

Հայկազ Պողոսյան

Պատմաբան

8 մարտ, 1924 - 16 հունվար, 1996

Ծնվել է Երևանում: 1940թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1948թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1951թ.՝ նույն համալսարանի ասպիրանտուրան։ 1954թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել դոցենտի կոչում (1970թ.): 1942-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1957-60թթ եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան, 1961-62թթ՝ Արտաշատի շրջկոմի առաջին քարտուղարը, 1962-65թթ՝ Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի նախագահի, 1965-75թթ՝ նախարարի առաջին տեղակալը, 1975-79թթ՝ Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, 1979թ-ից՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ Դասախոսել է Երևանի բուհերում։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանի կոմերիտմիության («Հայաստանի լենինյան կոմերիտմիության պատմությունից (1927-1933)», 1961թ.) և հայ ազգային-ազատագրական շարժումներին, Զեյթունի, Սասունի, Վասպուրականի պատմությանը։ Հրատարակվել են նրա «Զեյթունի պատմությունը (1409-1921թթ)» (1969թ.), «Սասունի պատմություն (1750-1918թթ)» (1985թ.), «Վասպարականի պատմությունից (1850-1900թթ)» (1988թ.), «Փարամազ» (1992թ.) աշխատությունները: 1972թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով: Մահացել է Երևանում: