Հովհաննես Էկինյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր քաղաքում: Նախնական կրթությունն սաացել է ծննդավայրում: 1883թ. մեկնել է ԱՄՆ, որտեղից թղթակցել է «Արևելք», «Մասիս», «Արմենիա», «Մշակ» և այլ պարբերականների: 1888թ. հրատարակել է Ամերիկայում առաջին հայկական թերթը՝ «Արեգակ»-ը: Հետագա տարիներին հաջորդաբար լույս է ընծայել «Սուրհանդակ» (1889-90թթ), «Ազատություն» (1890-92թթ), «Տիգրիս» (1897-99թթ), «Քաղաքացի» (1902-09թթ), «Նոր սերունդ» (1909թ.), «Նոր սերունդ-քաղաքացի» (1909թ.) և «Նոր կյանք» (1914-19թթ) պարբերականները: Հրատարակել է «Կսկծանք» (1890թ.) և «Քնար ժողովրդական» (1899թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Հարել է հնչակյան, այնուհետև՝ վերակազմյալ հնչակյան, ապա՝ ռամկավար ազատական կուսակցություններին: Մահացել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում: