Zark Foundation

Հայկանուշ Երեմյան

Հայկանուշ Երեմյան

Դերասանուհի

10 մայիս, 1916 - 23 հունվար, 2003

Ծնվել է Արևելյան Հայաստանի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիայում): 1918թ. տեղափոխվել է Արևելյան Հայաստան: 1937թ-ից եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի-տիկնիկավար: Խաղացած ներկայացումներից են` Հ.Թումանյանի «Գառնիկ ախպեր» (Սևերես), «Գիքոր» (Գիքոր), Ա.Շահինյանի «Արագիլ, բարով եկար» (Միաչքանի առնետ), Լ.Ուստինովի «Ձյունանուշը և յոթ թզուկները» (Թագուհի), Ա.Պուշկինի «Ոսկե ձկնիկ» (Պառավ), Ա.Տոլստոյի «Ոսկյա բանալի» (Բուրատինո) և այլն: Նկարահանվել է ֆիլմերում` «Խնձորի այգի» (1985թ.), «Պատանդներ» (1991թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.) և այլն: 1990թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: