Zark Foundation

Հայկ Աքթերյան

Հայկ Աքթերյան

Բեմադրիչ, թատերագետ, թարգմանիչ

5 մարտ, 1904 - 8 օգոստոս, 1943

Ծնվել է Ռումինիայի Կոստանցա քաղաքում: Ավարտել է Բուխարեստի համալսարանը և դրամատիկական արվեստի կոնսերվատորիան: Կատարելագործվել է Փարիզում, Բեռլինում, Հռոմում, Վիեննայում: 1940-41թթ եղել է Բուխարեստի Ազգային թատրոնի տնօրենը: Եղել է ժամանակակից նոր թատրոնի ջատագովներից, որի վառ արտահայտությունն է համարել Խորհրդային Ռուսաստանի թատերարվեստը: Բեմադրություններից են` Ռ.Շերիֆի «Ճանապարհորդության վերջը», Յ.Մինուլեսկուի «Անթև աղունիկներ» Ֆ.Հերբելի «Հուդիթ», Ժ.Տեպայի «Լրտեսուհին» և այլն: Հեղինակել է թատերագիտական մի շարք աշխատություններ` «Պատրվակներ ռումինական թատերագիտության համար» (1936թ.), «Շեքսպիր» (1938թ.), «Արվեստի սահմանագծերում» (1939թ.): Եղել է ռումինական Մեծ հանրագիտարանի խմբագիրներից: Ակտիվորեն մասնակցել է ՀՕԿ-ի Բուխարեստի մասնաճյուղի «Հայաստանյան երեկոներին»: Թարգմանություններով հանդես եկել «Անի» հայագիտական հանդեսում (ռումիներեն): Եղիշե Չարենցի և Միսաք Մեծարենցի որոշ գործեր թարգմանել է ռումիներեն: Միհայիլ կեղծանունով լույս է ընծայել բանաստեղծությունների երկու ժողովածու: Մահացել է Բուխարեստում: