Zark Foundation

Հայկ Գրիգորյան

Հայկ Գրիգորյան

Կոմպոզիտոր

Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 10-ին, ՀՀ Սպիտակ քաղաքում: 1960-80թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում, 1971-74թթ՝ Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտական տեսական բաժնում: 1974-76թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1978թ. ավարտել է ուսումնարանը և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական կոմպոզիտորական բաժին: Սովորել է կոմպոզիտոր, պրոֆեսոր Գրիգոր Եղիազարյանի դասարանում և 1983թ. ավարտել բարձրագույն ուսումը: 1981թ-ից ուսման հետ միաժամանակ աշխատել է պետական կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում: 1983-87թթ աշխատել է Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես երաժշտական ղեկավար և դիրիժոր: Այդ ընթացքում գրել է բազմաթիվ ժողովրդական երգերի մշակումներ, երգչախմբի, ինչպես նաև պարային ստեղծագործությունների համար: 1987-93թթ աշխատել է Հայաստանի երաժշտական ընկերությունում որպես ստեղծագործական բաժնի վարիչ, 1993-99թթ՝ շնչական նվագարանների «Տկզար» պետական անսամբլում որպես դիրիժոր և նվագախմբի ղեկավար: 2000-05թթ աշխատել և ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի Յ.Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ էստրադային նվագախումբը, որպես գեղարվեստական ղեկավար և դիրիժոր: 2008-13թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի դասախոս: 1999թ-ից աշխատում է Հայաստանի պարի պետական անսամբլում որպես երաժշտական ղեկավար: Այդ տարիների ընթացքում գրել է էստրադային երգեր, պարային երաժշտություններ և ստեղծագործություններ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի համար: Նրա ղեկավարությամբ Երևանի քաղաքապետարանի մանկական ֆիլհարմոնիայի նվագախումբը Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած միջազգային մրցույթ-փառատունում 3 անգամ արժանացել է Գրան Պրի մրցանակի: Համագործակցել է նաև արտասահմանում գործող հայկական պարային կոլեկտիվների հետ: Ստեղծագործություններից են՝ 1-ին Սիմֆոնիա, դաշնամուրային ստեղծագործություններ, լարային կվարտետներ, երգչախմբային ստեղծագործություններ, վոկալ ցիկլ և այլն: Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2016թ.՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2024թ․՝ Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի-Երևան 2800» հուշամեդալի: