Zark Foundation

Հայկ Թորոսյան

Հայկ Թորոսյան

Դերասան

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 28-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) ստուդիան, որին զուգահեռ աշխատել է թատրոնում` որպես դերասան: 1971-73թթ սովորել է Երևանի հեռուստատեսության ստուդիային կից դերասանական ստուդիայում: 1973թ-ից աշխատում է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է շուրջ 60 գլխավոր և կենտրոնական դերեր բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (Իշխան Զվեզդիչ), Մուրացանի«Ռուզան» (Պապագ իշխան), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երկրորդ» (Օ Մեռլ), «Լիր արքա» (Կոմս Քենթ), «Ռոմեո և Ջուլիետ» (Իշխան Կապուլետ), Հ.Մաթևոսյանի «Ալխո» (Ալխո), «Աշնան արև» (Սիմոն), Ա.Քալանթարյանի «Վաճառքի ենթակա չէ» (Սամվել), «Աբգար Դպիր» (Կաթողիկոս), Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» (Գրիգոր) և այլն: Նկարահանվել է «Չնչիկը» (2009թ.) գեղարվեստական ֆիլմում և հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն», «Արջաորս», «Խաչվող հետքեր», «Անծանոթը» և այլն: Արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2016թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: