Zark Foundation

Հայկ Կարապետյան

Հայկ Կարապետյան

Դուդուկահար, երաժիշտ

Ծնվել է 1992թ. մարտի 16-ին, Երևանում: 11 տարեկան հասակից սկսել է նվագել շվի, ապա ազգային այլ նվագարաններ` դուդուկ, զուռնա, պկու, բլուլ, երկփողանի պարկապզուկ: 2008-12թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շվիի բաժնում: 2010թ-ից նվագել է Նորայր Քարտաշյանի «Van Project» խմբում: 2011թ. հիմնել է «Room 118» էթնո-ջազ-ռոք խումբը, որի նպատակն է դուրս բերել ազգային նվագարանները էթնիկ ձևաչափից: Մասնակցել է տարբեր տարածաշրջանային մրցույթների և փառատոների, հեռուստանախագծերի և դարձել մրցանակակիր: 2012-14թթ ծառայել է ՀՀ Զիված ուժերում: 2014թ. հիմնել է «Գողթ» նախագիծը, որի կազմում ազգային փողային նվագարաններ են, թավջութակ, դաշնամուր, հարվածային գործիքներ և թառ: Նախագծի նպատատակն է կոտրել տարբեր գործիքների նկատմամբ ժանրային կարծրատիպերը ներկայացնելով հեղինակային ստեղծագործություններ, որոնցում օգտագործում են ազգային և դասական «ձայներ» առանց դրանց կաղապարման: 2015թ. թողարկել է «After our Era» իր առաջին սոլո-ալբոմը, որում ներկայացված են ժողովրդական և հեղինակային, ինչպես նաև իր հեղինակած ստեղծագործությունները: Բոլոր ստեղծագործությունները ներկայացված են ազգային նվագարաններով: 2010թ-ից համագործակցում է «Play Back» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր Նարեկ Պետրոսյանի հետ: 2015թ. ձևավորվել է նաև «Զուռնաչիներ» նախագիծը, որը ներկայանում է զուտ ազգային ձևաչափով և նպատակ է հետապնդում ամեն կերպ նպաստել ազգային երաժշտական լավագույն ավանդույթների վերածննդին: