Zark Foundation

Հայկ Կլեկչյան

Հայկ Կլեկչյան

Դերասան

Ծնվել է 1989թ. հոկտեմբերի 2-ին, Երևանում: 2006թ. ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Մազմանյանի արվեստանոցում: Ուսանողական տարիներին խաղացել է մի քանի ներկայացումներում` Ժ.Անույի «Կալիգուլա» (Մուսիուս), Ա.Վամպիլովի «20 րոպե հրեշտակի հետ» (Վասյա), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Ժադով), «Կատաղի փողեր» (Տելյատև), Թ.Ուիլյամսի «Ենթակա է քանդման» (Թոմ), Վ.Սարոյանի «Տարեկանի արտում» (Բուչ), «Թավուտում» (Դատավոր Ակուտագավա): 2006թ-ից աշխատում է Երևանի Ա.Մազմանյանի անվան «Գոյ» թատրոնում` որպես դերասան: Թատրոնում խաղացած ներկայացումներից են` Է.Իոնեսկոյի «Մակբեթթ» (Մալքոլմ), Պ.Վայսի «Մարատ դը Սադ» (Ժան), Ա.Այվազյանի «Դեկորներ» (Հապետ-Ջրպետ), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Լուսանկարիչ) և այլն: 2010թ. նկարահանվել է «1862» և «Մոխրաման», 2016թ.՝ «Կյանք ու կռիվ» ֆիլմերում: 2012թ. գլխավոր դերով հանդես է եկել Արթուր Սահակյանի «Տուն հայրական» տեսահոլովակում: Մասնակցել է նաև ՀՀ բանակի 15-րդ, 17-րդ, 20-րդ տարելիցներին, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի 50-ամյակներին նվիրված կառավարական հանդիսությունների կազմակերպմանը: