Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա): Եղել է հրատարակիչ, մշակութային գործիչ Հովհաննես Տետեյանի որդին: Սովորել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում։ Թղթակցել է «Բուրաստան Ս.Սահակյան» և «Ծաղիկ» հանդեսներին։ Նրա թարգմանությամբ (1854թ.) լույս է տեսել «Երեսուն իրեք ծաղրաբանությունք Նասրեդդին խոջայի» (1858թ.) աշխատությունը, ապա «Հասկաքաղ աղջիկը» (1855թ.) թատերախաղը, Վ.Հյուգոյի «Անջելո» (1863թ.) դրաման, Է.Սյուի «Փարիզի գաղտնիքները» (1863թ.)։ Հորինել և նոտագրել է զինվորական «Օսմանական քայլերգ»-ը («Մարշ Օսմանիե»)։ Թարգմանել և մամուլում հրատարակել է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների առաջին մասերը։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):