Zark Foundation

Հայկ Ղազարյան

Հայկ Ղազարյան

Շեփորահար

Ծնվել է 1986թ. օգօստոսի 27-ին, Երևանում: 12 տարեկան հասակից սկսել է նվագել շեփոր: 1998-2003թթ սովորել է Երևանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում: 2004-08թթ ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Արթուր Մխիթարյանի դասարանում: 1998-2004թթ նվագել է Պ.Ժամկոչյանի ղեկավարած «Արարատ» փողային նվագախմբում: 2003թ-ից աշխատում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: 2006թ-ից նվագում է «Ռեյնկարնացիա», 2010թ-ից` «Acid Rain», 2011թ-ից` «Nooz», 2013թ-ից՝ «Ալեքսանդրապոլ Օրչեստրա» խմբերում: 2013թ. մասնակցել է Դոնի Ռոստով քաղաքում անցկացվող 10-րդ Երիտասարդ ջազ կատարողների ամենամյա միջազգային մրցույթին և դարձել դափնեկիր՝ զբաղեցնելով 3-րդ տեղը շեփորահարների անվանակարգում: Որպես շեփորահար ներկայացել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի, «Ռեյնկարնացիա», «Ալեքսանդրապոլ» «Acid Rain» և այլ խմբերի թողարկած ձայնագրություններում և ավելի քան 5 ձայնասկավառակներում: