Zark Foundation

Հայկ Մարգարյան

Հայկ Մարգարյան

Դերասան

Ծնվել է 1986թ. ապրիլի 13-ին, Երևանում: Դերասան Մակիչ Մարգարյանի որդին է: Ավարտել է Երևանի «Բարիկ-Ա» քոլեջը, 2000թ.` Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Առաջին դերը խաղացել է Խորեն Աբրահամյանի բեմադրած «Խոր վիրապ» ներկայացման մեջ: 2003-07թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2003թ-ից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Վամպիլովի «Ավագ որդին» (Բուսիգին), Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Պիեր), Ռ.Մարուխյանի «Չիկարելիի արկածները» (Գրող), Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» (Համո), Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան» (Երիտասարդ հաճախորդ), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Տիգրան աշակերտ), Արիստոֆանեսի «Ամպեր» և այլն: 2009թ. նկարահանվել է «Սպանված աղավնի» ֆիլմում: