Zark Foundation

Հայկ Յաղճյան

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

19 սեպտեմբեր, 1924 - 15 մարտ, 1965

Ծնվել է ԱՄՆ Դետրոյտ քաղաքում: Սովորել է Դետրոյտի երաժշտական ինստիտուտում: Եղել է Դետրոյտի օպերային ընկերության համերգների ու ներկայացումների դիրիժորի օգնական, 1954թ-ից` Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիրն ու գլխավոր դիրիժորը, 1959թ-ից` ԱՄՆ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքի, 1963թ-ից` Պիտսբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորը: 1962թ. հանդես է եկել Դետրոյտի սիմֆոնիկ նվագախմբով` Ա.Խաչատրյանի, Ա.Հովհաննեսի, Ռ.Յարդումյանի երկերի կատարումներով: 1964թ. ելույթներ է ունեցել Երևանում: Ալան Հովհաննեսը նրան է նվիրել իր «Սգո օդան» ստեղծագործությունը: 1958թ. Լիվերպուլում դարձել է երիտասարդ դիրիժորների մրցույթի 1-ին մրցանակակիր: Մահացել է Նյու Յորքում: