Zark Foundation

Հայկ Պետրոսյան

Հայկ Պետրոսյան

Երգիչ, դերասան

Ծնվել է 1987թ. հուլիսի 8-ին, Երևանում: Դերասան Վարդան Պետրոսյանի որդին է: Միջնակարգ կրթությունը նախ ստացել է Երևանի Հ.Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցում, ապա 2001թ. տեղափոխվել է Փարիզ և շարունակել Ժ.Ժ.Ռուսոյի անվան լիցեյում: 2009թ. ավարտել է Փարիզի Ռ.Կրոսի անվան բարձրագույն կրթական համալիրի, իսկ 2011թ.` Երևանի Եվրոպական տարածարջանային ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Ինքնուս սովորել է կիթառ և դաշնամուր: 2009թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին: 2010թ-ից հանդես է եկել հեղինակային «Հայկա-սթրես» մոնո-ներկայացումով: 2011թ-ից մենահամերգներով հանդես է եկել երևանյան մի շարք ակումբներում, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի տարբեր թատրոններում: 2016թ. հանդես է եկել «Եթե ես լինեի պապա» ներկայացումով: 2017թ. նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ Հաուս» սիթքոմում։ Նույն թվականին հանդես է եկել «ՀԱՅԿական Նոր տարի» համերգ-ներկայացումով և Երևանում վարել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված համերգային երեկոն, որին ներկա էր նաև շանսոնյեն: Հեղինակել է Շ.Ազնավուրին նվիրված «Քեզ համար Ազնավուր» համերգային ծրագիրը: Հեղինակել է նաև ավելի քան 50 երգ: 2018թ. հանդես է եկել «Ամեն ինչ լայվ է լինելու» ներկայացումով: Նկարահանվել է «Հաջողակները» (2008թ.), «Կյանք ու կռիվ» (2016թ.) և այլ ֆիլմերում: