Zark Foundation

Հայկ Սարգսյան

Հայկ Սարգսյան

Դերասան

Ծնվել է 2000թ. հունիսի 9-ին, Երևանում: 2014-16թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից Վ.Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիաում և ստացել դերասանի որակավորում: Ուսանելու տարիներին զբաղված է եղել մի շարք ներկայացումներում: 2016-18թթ աշխատել է «Դիոնիս» հասարակական կազմակերպությունում որպես դերասան: 2018-22թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժնում: 2019-20թթ աշխատել է «Funnymen production»-ում որպես դերասան: 2022թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Հայկ), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Զինվոր), Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը» (Քնկոտ), Մ.Գորկու «Հատակում» (Վասիա Պեպել), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Բեռնակիր), «Սառցե սիրտը» (Արքայազն Հանս), Ժ.Հարությունյանի «Հարսնացու հյուսիսից» (Սերժանտ Վասիա), Է.Օլբիի «Դեպք գազանանոցում» (Ջերրի), Բ.Բրեխթի «Արթուրո Ուիի կարերան, որ պետք է կանխվեր» (Դոգսբորո որդի), «Մոխրոտը» (Արքայազն Ռոբերտ): Որպես դերասան հանդես է եկել նաև այլ թատրոններում և ներկայացումներում՝ Ս.Խալաթյանի «Հրադադար» (Մուշեղ), Սարտրի «Դռնփակ» (Ժոզեֆ Գարսեն), Թ.Ուիլիամսի «Ենթակա է քանդման» (Ջոն), Վ.Կռասնոգոռովի «Բեմադրում ենք Համլետ» (Դերասան), Լ.Քերոլիի «Ալիսը հրաշքների աշխարհում» (Պատրիկ), Է.Էլբակյան կրտսերի «Գծից այն կողմ» (Արշո) և այլն: Նկարահանվել է «Չարենց. Մի ճրագ մթում» (2017թ.), «Ես և նա» (2021թ.) ֆիլմերում: Ունի նաև բեմադրած ներկայացումներ (հեղինակային «Ոչինչ չի փոխվի», 2019թ., Ս.Բեքեթի «Գոդոյին սպասելիս», 2022թ.):