Zark Foundation

Հայկ Սուքիասյան

Հայկ Սուքիասյան

Թավջութակահար

Ծնվել է 1994թ. փետրվարի 18-ին, Երևանում: 2010թ. ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցները: Նույն թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` Արմեն Մեսրոպյանի դասարան: Երաժշտական դպրոցում սովորել է Արամ Թալալյանի, Աշոտ Այվազյանի, այնուհետև` Տիրուհի Սարգսյանի դասարաններում: 2008թ. մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին` արժանանալով 3-րդ կարգի դափնեկրի կոչման: 2008թ. դարձել է «Պատանի վիրտուոզներ» խմբի անդամ Ռուբեն Ասատրյանիղեկավարության ներքո և ելույթներ ունեցել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում, ինչպես նաև Հայաստանի շրջաններում: 2009թ., որպես «YerazArt» կազմակերպության պատանի երաժիշտ, ելույթներով հանդես է եկել ԱՄՆ-ի և Կանադայի բազմաթիվ քաղաքներում: 2010թ-ից մասնակցոմ է «Կամերտոն» պատանի-երաժիշտների կազմակերպած համերգներին Գերմանիայում: 2010թ. արժանացել է 1-ին, ինչպես նաև Հատուկ մրցանակների Ավետ Գաբրիելյանի և Սարգիս Ասլամազյանի անունը կրող ջութակահարների և թավջութակահարների հանրապետական մրցույթում: 2011թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում կամերային անսամբլ անվանակարգում արժանացել է Գրան Պրիի: 2011թ-ից Վլադիմիր Սպիվակովի անվան միջազգային բարեգործական ֆոնդի կրթաթոշակակիր է: 2011թ. և 2013թ. մասնակցել է Գերմանիայի «Bayreuther Osterfestival» և այլ միջազգային ու հանրապետական փառատոների Հայաստանում: 2012թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ: 2012թ. Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար` համագործակցելով դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ: 2013թ. մասնակցել է Գերմանիայի «Dr. Richard Bellon» պատանի մենակատարների միջազգային մրցույթին` գրավելով 3-րդ տեղը: Վարպետության դասեր է անցել Սուրեն Բագրատունու, Ալեքսանդր Չաուշյանի, Ռալֆ Կիրշբաումի, Ռամոն Յաֆֆեի, Վահրամ Սարաջյանի, Անյա Լեխների, Ռոնալդ Լեոնարդի, Հարթմուդ Բրաուերի, Մարտին Րիիտցի, Նարեկ Հախնազարյանի և միջազգային ճանաչում ունեցող այլ թավջութակահարների ու երաժիշտների մոտ: Համերգներով շրջագայել է ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Գերմանիայի տարբեր քաղաքներով: Ներկայումս շարունակում է ուսումը Գերմանիայի «Karl Maria von Weber Hochschule fur Musik» երաժշտական բարձրագույն դպրոցում: