Ծնվել է 1984թ. հոկտեմբերի 30-ին, Երևանում: Բեմական արվեստում առաջին քայլերը արել է 1996թ.` կատարելով Քաջ Նազարի դերերգը Ն.Դուրյանի բեմադրած համանուն մյուզիքլում: 1997թ. ավարտել է երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը: 2002-08թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքների (հոբոյ) և վոկալ-տեսական (Սերգեյ Դանիելյանի դասարան) բաժիններում՝ ավարտելով նաև մագիստրատուրան: 2002թ. որպես հոբոյահար աշխատել է ՌԴ Յակուցկի օպերային թատրոնի նվագախմբում` դիրիժոր Խիլկևիչի ղեկավարությամբ, 2004-06թթ` Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի նվագախմբում` որպես հոբոյահար և հոբոյների խմբի կոնցերտմայստեր: 2003թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես առաջատար մեներգիչ: Վարպետության դասեր է անցել է Գեղամ Գրիգորյանի (Հայաստան), Պատրիցիա Պաչեի (Իտալիա), Կարան Ամստրոնգի (ԱՄՆ, Գերմանիա), Լարիսա Գերգիևայի (Ռուսաստան) և այլ հանրաճանաչ մասնագետների մոտ: 2011թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Եվգենի Օնեգին» թատերականացված համերգում հանդես է եկել Զարեցկիի դերերգով: Հանդես է եկել նաև այլ օպերաներում` Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա), «Դավիթ Բեկ» (Մելիք), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Վասակ), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Բազար Բաշի), Մոցարտի «Դոն Ժուան» (Մազետտո), Ջ.Վերդիի «Նորմա» (Օրովեզ), «Աիդա» (Ռամֆիս), «Տրուբադուր» (Ֆեռանդո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Ցունիգա): 2012թ-ից որպես մենակատար հանդես է եկել «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբում, որի հետ հյուրախաղերով հանդես է եկել Ուրուգվայ, Արգենտինա և Բրազիլիա քաղաքներում, երգելով Հարավային Ամերիկայի մի շարք հեղինակավոր համերգասրահներում: 2012թ. դարձել է Հարավային Կորեայում 28-րդ անգամ անցկացվող «Ապրիլյան գարուն» միջազգային մրցույթի մրցանակակիր: 2013թ. «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում հայ մեներգիչների գալա-համերգին: Նույն թվականին Շուշիում հանդես է եկել ՀՀ և Արցախի մշակույթի նախարարությունների ջանքերով բեմադրված Ա.Բաբաևի «Արծվաբերդ» օպերայում (Ավո): 2015թ. Լատվիայի Ռիգա քաղաքում մասնակցել է Յ.Վիտոլսի անվան օպերային երգիչների 4-րդ միջազգային մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման և 3-րդ մրցանակի: Նույն թվականին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ համերգային շրջագայություններով մեկնել է Բեյրութ և 4 մեծ համերգներով ներկայացրել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգային ծրագիր: Երգել է այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են՝ Լատվիայի ազգային օպերային թատրոնը, Էստոնիայի Պյարնու քաղաքի օպերային թատրոնը, Ռիգայի Յ.Վիտոլի անվան երաժշտական ակադեմիան, Վիեննայի Լինց քաղաքի Բրուկներհաուս սրահը, Բեյրութի Ֆորում դե Բեյրութ համերգասրահը և այլն: 2015թ. Ա.Խաչատրյանի անվան միջազգային 3-րդ փառատոնի շրջանակներում Ա.Խաչատրյանի անվան տրիոյի հետ կատարել է հայաստանյան պրեմիերա` Գ.Սվիրիդովի «Հայրերի երկիր» և «Պետերբուրգյան երգեր» վոկալ շարքերը: Արժանացել է մի քանի շնորհակալագրերի, պատվոգրերի: Համագործացել է հայտնի դիրիժորներ Մարտին Օզոլին (Լատվիա, Ռիգա), Է.Դյադյուրայի (ՌԴ) և Խիլկևիչի (ՌԴ), Մարկ Կիսոցցի (Շվեցարիա), Էրկի Պեխկի (Էստոնիա, Պյարնու), ռեժիսորներ Մարիո Կոռադիի (Իտալիա), Գեորգի Իսահակյանի (ՌԴ), Ջորդանիա Գայոզի (Վրաստան), Իռկին Գաբիտովի (ՌԴ) հետ: