Zark Foundation

Հայրապետ Ղուկասյանց

Հայրապետ Ղուկասյանց

Հրապարակախոս

4 օգոստոս, 1845 - 9 օգոստոս, 1920

Ծնվել է Շամախիում: Հանդես է եկել «Գարեգին» ծածկանունով: 1867թ. ավարտել է Շամախու հայոց հոգևոր, ապա՝ տեղի քաղաքային դպրոցները։ Աշխատել է որպես ուսուցիչ և տեսուչ Շամախու հոգևոր, Արղության-Սահականուշյան (Ալեքսանդրապոլ), Գայանյան, Մարիամյան (Թիֆլիս), Հռիփսիմյան, Մեսրոպյան (Բաքու) դպրոցներում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Հայկական դպրոցների փակվելուց հետո (1896թ.) ձեռնադրվել է քահանա՝ Գարեգին անվամբ։ Հեղինակել է «Դասագիրք ընթերցանության Հայոց դպրոցների համար» (վերահրատարակվել է հինգ անգամ), «Ընդհանուր պատմություն» (1880թ.), «Համառոտ հայացք մայրենի լեզվի ուսման վրա» (1874թ.), «Տասնամյակ Սահականուշյան օրիորդաց ուսումնարանին հայոց Ալեքսանդրապոլա» (1883թ.), «Քերականութիւն գրաբար լեզուի Հայոց ի պէտս նորավարժից» (1884թ.) և այլ աշխատություններ, թարգմանել է Ա.Դիստերվեգի «Հիմնական դիդակտիկական կանոններ» (1880թ.), «Եղիշեի պատմությունը Վարդանի և հայոց պատերազմի համար» (աշխարհաբար, 1891թ.) և այլ գործեր։ Մահացել է Բաքվում: