Zark Foundation

Հայրապետ

Հայրապետ

Մանրանկարիչ, գրիչ

12-13-րդ դար

Հայտնի է եղել նաև Հայրապեա քահանա անունով: Եղել է 12-րդ դարի վերջի և 13-րդ դարի սկզբի հայ գրիչ և մանրանկարիչ: Նրանից մեզ հասել է երկու Ավետարան՝ գրված Սեբաստիայում: Առաջին ձեռագիրը նկարազարդել է 1200թ., երկրորդը՝ 1211թ. (գրիչը նույնպես ինքն է), որոնք գտնվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում: Առաջին ձեռագրում պահպանված ավետարանիչների երկու նկարներից երևում է մարդկային դեմքերը կենդանի վերապատկերելու նրա վարպետությունը, իսկ երկու ձեռագրերի անզուգական կատարելությամբ արված հարյուրավոր զարդագրերը, լուսանցազարդերը և գլխազարդերը, որոնց մեջ օգտագործված է նաև ոսկի, հավաստում են, որ նա հայ գրչության արվեստի նշանավոր զարդանկարիչներից և գեղագիրներից է: