Zark Foundation

Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյան

Երգչուհի

Ծնվել է 1977թ. հուլիսի 4-ին, Երևանում: 1994թ ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը, որին զուգահեռ սովորել է Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսանել է նաև «Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Երեք տարի հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնում, որն էլ կիսատ թողնելով, տեղափոխվել է ԱՄՆ: Երգել սկսել է դեռ մանկուց: 1995թ. «Գարուն» երգով մասնակցել է «Բոհեմ» երգի փառատոնին: 1995-97թթ աշխատել է «Արձագանք» ստուդիայում, գրել է երաժշտություն և երգել: 1997-99թթ երգել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 1998թ. «Այո» շոու-ծրագում ճանաչվել է «Լավագույն հեղինակային կատարող»: 2000թ. մեկնել է ԱՄՆ և թողարկել առաջին «Անձրև» ալբոմը: 2000-03թթ նկարահանել է մի քանի տեսահոլովակ` «Ես գնում եմ», «Այս բեմում», «Անձրև», «Հոգիս» և այլն: 2004թ. թողարկել է երկրորդ «Անծանոթ աշխարհ» ձայնասկավառակը, որից հետո Մոսկվայում արժանացել է «Լավագույն երգչուհի» կոչման: 2006թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: 2007թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում: Վարել է «Հեռուստախոհանոց», «Բարի լույս հայեր», «Երբ պարում են աստղերը», «Առավոտը Շանթում», «Սկսենք նորից» հեռուստանախագծերը: Բազմաթիվ համերգներով եղել է Հայաստանում և արտերկրում: Թողարկել է նաև «Հոգիս» (2006թ.), «Լիալուսին» (2010թ.) ձայնասկավառակը: 2009-10թթ նկարահանել է «Կրակի պար» և «Քո սիրո դիմաց» տեսահոլովակները: 2013թ. ԴերՀովայի հետ համատեղ թողարկել է «Անհնարը» երգի տեսահոլովակը: