Zark Foundation

Հասմիկ Նաղաշյան

Հասմիկ Նաղաշյան

Դերասանուհի, տիկնիկավար

1 սեպտեմբեր, 1919 - 25 նոյեմբեր, 2003

Ծնվել է Երևանում: 1939թ. ավարտել է Երևանի թատերերական տեխնիկումը: 1939-59թթ աշխատել է Ստեփանավանի, Դիլիջանի, Կամոյի (այժմ` Գավառ), Կիրովականի (այժմ` Վանաձոր) դրամատիկական թատրոններում: Խաղացած ներկայացումներիից են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Ռոզալիա), «Նամուս» (Սուսաննա), Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Լիդա), Շիլլերի «Ավազակներ» (Ամալյա), Հ.Պարոնյանի «Պաղդասար աղբար» (Անուշ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Էմիլիա) և այլն: 1959թ-ից եղել է Երևանի Հ.Թումանյանիանվան պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի-տիկնիկավար: Ներկայացումներից են` Ա.Շահինյանի «Արագիլ, բարով եկար» (Մարինե), Հ.Անդերսենի «Ոսկուց և մարգարտից ավելի թանկ» (Աննա), «Չախ-չախ թագավորը» (ըստ Հ.Թումանյանի) և այլն: Եղել է Երևանի Ա.Սպանդարյանի շրջանի պատգամավոր, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ: Պարգևատրվել է մի շարք պետական մեդալներով: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: