Ծնվել է 1987թ. մարտի 7-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Մ.Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ դպրոցը: 2003-08թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2008-09թթ` Կովկասի ինստիտուտի լրագրության բաժնում: 2005թ. հրատարակվել է նրա «Լուսնոտ բառեր» բանաստեղծությունների ժողովածուն, որը ձեռագիր վիճակում արժանացել է Սլավիկ Չիլոյանի անվան մրցանակի: 2010թ. հրատարակվել է բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն` «Թափթփված սենյակներ»: Տպագրվել է «Գրական թերթ», «Գրեթերթ», «Եղիցի լույս», «Գարուն», «Նարցիս», «Ցոլքեր», «Ինքնագիր», «Հետք» և այլ պարբերականներում: 2003թ. արժանացել է «Սոնա Վան» խրախուսական մրցանակի, 2004թ.՝ Սոնա Վանի հայտարարած «Ժամանակ» մրցանակաբաշխության առաջին մրցանակին, 2005թ.՝ «Փոքրիկ իշխան» մրցանակի, 2006թ.՝ «Ապագան մերն է» փառատոնի բանաստեղծությունների մրցույթի հատուկ մրցանակին, Հակոբ Կարապենցի անվան կրթաթոշակի, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին, 2007թ.՝ Հրանտ Մաթևոսյանի անվան կրթաթոշակի, 2008թ.՝ Գրեթերթի մրցանակին՝ «Հրապարակախոսություն և ակնարկ», իսկ 2010թ.՝ «Պոեզիա» անվանակարգերում: 2007թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: