Zark Foundation

Հասմիկ Վարդանյան

Հասմիկ Վարդանյան

Թավջութակահար

Ծնվել է 1988թ. դեկտեմբերի 13-ին, ՀՀ Հրազդան քաղաքում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` Արմեն Մեսրոպյանի դասարանը: Միջազգային բեմերում սկսել է հանդես գալ 2005թ-ից` որպես մենակատար և նվագախմբի կոնցերտմայստեր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմում հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում և Բելոռուսում: 2009թ. հրավիրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, 2010թ.՝ Կոմիտասի անվան պետական լարային քառյակ: Քառյակի հետ համերգներով հանդես է եկել Խորվաթիայում, Մոլդովայում, Արցախում: Հաճախ հանդես է եկել մենահամերգներով Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Հրավերներով հանդես է եկել հանրապետական և միջազգային մի շարք փառատոներում: 2009թ. արժանացել է 1-ին մրցանակի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում (Հայաստան): 2010թ. Ա.Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակին: Հաղթող է ճանաչվել Շլեռնում անցկացված միջազգային մրցույթում (2011թ., Իտալիա, 1-ին մրցանակ): 2012թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին` «Դասական երաժշտություն բնագավառում»: