Zark Foundation

Հասմիկ Վերդյան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Ծնվել է 1987թ. մայիսի 25-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ սովորել է 7-ամյա երաժշտական դպրոցի վոկալի բաժնում: 2004-08թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: 2008թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Հ.Լալայանցի «Երեկոն Սավոյում», Շ.Շահնուրի «Նահանջ առանց երգի» (Ժանետ), Գ.Շահինյանի «Թութակները վանդակում» (Թութակ), Ա.Օստրովսկու «Հարուստի աղջիկը տգեղ չի լինում» (Ռաիսա), Մ.Կոմուլետի «Սիրային իրարանցում» (Սյուզաննա), Դ.Դեմիճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (Ռոզալիա), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Նատո) և այլն: Նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, հեռուստասերիալներում, համագործակցել է տարբեր հեռուստաընկերությունների հետ: 2015թ. նկարահանվել է «Զգուշացեք, կանայք են» ֆիլմում և «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում: