Zark Foundation

Հարթուն Օղլի

Հարթուն Օղլի

Աշուղ

6 մարտ, 1760 - 12 օգոստոս, 1840

Հովհաննես Հարությունյան
Ծնվել է Իրանի Չհարմահալ գավառի Ասդաբադ գյուղում: Աշակերտել է պարսկահայ աշուղ Ղուլ Հովհաննեսին: Կատարելագործվելու նպատակով շրջագայել է (Էջմիածին, Վան, Վարագ, Աղթամար, Մուշ): Ծանոթ է եղել հայ մատենագրությանը, նաև Արևելքի դասականների (Հաֆիզ, Ֆիրդուսի, Սաադի) ստեղծագործություններին: Գրականագետ-արվեստաբան Արամ Երեմյանը հայտնաբերել է աշուղի դավթարը և հրատարակել նրա բազմաժանր ժառանգությունը («Աշուղ Հարթուն Օղլի», Նոր Ջուղա, 1920թ.): 1946թ. Թեհրանում վերահրատարակել է նաև աշուղի 36 հայերեն և 9 թուրքերեն երգերը, զետեղելով նաև «Արի դիլբար» և «Ծամերդ աբրեշում» երգերի մեղեդիների նոտագրությունը, որոնք հարազատ են հայկական ժողովրդական-աշուղական երգարվեստի ոճին: Գրականագետ Հ.Սահակյանը վերահրատարակել է աշուղի 32 երգերը և նրա մասին եղած տեղեկությունները («Հայ աշուղներ. 17-18դդ», 1961թ.): Մահացել է Իրանի Չհարմահալ գավառի Մամուռան գյուղում: