Zark Foundation

Հարություն Ալփիար

Հարություն Ալփիար

Երգիծագիր, լրագրող

12 հուլիս, 1864 - 5 ապրիլ, 1919

Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր): Սովորել Կ.Պոլսի Արամյան և Շահնազարյան վարժարաններում։ Ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում։ 1896-98թթ և 1901-02թթ Կահիրեում հրատարակել է «Փարոս» երգիծական թերթը։ Աշխատակցել է Զմյուռնիայի և Կ.Պոլսի թերթերին («Արևելյան մամուլ», «Մասիս», «Սուրհանդակ», «Մանզումէ», «Ժամանակ», «Հայ գրականութիւն» և այլն)։ Աշխատակցել է նաև թուրքերեն «Քալեմ» երգիծաթերթին, վերջինիս մեջ գրելով ֆրանսերեն ֆելիետոններ։ Եղել է Կ.Պոլսի ազգային պատրիարքարանի քարտուղար։ Գրել է երգիծական քրոնիկներ և նովելներ առօրյա հարցերի մասին։ Հրատարակել է «Առաջին անգամը: Ֆանթէզի նորավէպ» (1908թ., Կ.Պոլիս), «Որքան տեւելու է: Շոգ-մոգ» (1909թ., Կ.Պոլիս), «Ֆանթազիօ» (1913թ., Կ.Պոլիս), «Քմայքի ծաղիկներ: Զուարթ գրականութիւն» (1917թ., Կ.Պոլիս) ժողովածուները։ Ստորագրել է «Ռատամես», «Քրիզանթեմ» ծածկանուններով։ Մահացել է Կոստանդնուպոլսում: