Zark Foundation

Հարություն Աստուրյան

Հարություն Աստուրյան

Պատմաբան

30 մայիս, 1880 - 28 մարտ, 1950

Ծնվել է Կիլիկիայի Մարաշ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Վենետիկի Սբ. Ղազար վանքի դպրոցում։ Այնուհետև ուսանել է Մյունխենի (Գերմանիա) համալսարանում, որն ավարտելուց հետո, իբրև պատմագիտության դոկտոր, վերադարձել է Վենետիկ։ 1922թ-ից բնակություն է հաստատել Արգենտինայի Բուենոս Այրես, ապա՝ Կորդովա քաղաքներում, 1924թ-ից նույն քաղաքի «Մոնսերատ» վարժարանում եղել է լատիներենի և ֆրանսերենի պրոֆեսոր։ Հիմնականում զբաղվել է հին և միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1912թ. լույս է ընծայել Արտաշեսյան և Արշակունյաց դարաշրջանում հայ-հռոմեական հարաբերությունների մասին մենագրություն, ուր քննաբար օգտագործել է հայկական և օտար սկզբնաղբյուրները։ «Պատմություն Հայոց» (1947թ.) աշխատության մեջ ամփոփ ձևով շարադրել է Հայաստանի քաղաքական պատմությունը՝ սկսած հնագույն շրջանից մինչև նորագույն ժամանակները։ Մահացել է Կորդովայում։