Zark Foundation

Հարություն Եկմալյան

Հարություն Եկմալյան

Քանդակագործ, գեղանկարիչ

Ծնվել է 1965թ. մարտի 10-ին, Թբիլիսիում: Քանդակագործ Ռաֆայել Եկմալյանի որդին է: 1989թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1991-99թթ դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, 1995-99թթ` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 1999թ-ից բնակվում է Ֆրանսիայում։ Ստեղծել է նան գրաֆիկական և գեղանկարչական գործեր: Անդամակցում է Հայաստանի նկարիչների միությանը, Ֆրանսիայի նկարիչների տանը, Քանդակագործների և նկարիչների ֆրասիական միությանը: Ստեղծագործություններից են` Ա.Ստեփանյանի (1989թ., բրոնզ), Վ.Սիսլյանի (1990թ., տուֆ) դիմաքանդակները, «Անահիտ աստվածուհի» (2000թ., գրանիտ, քաղաք Սերան, Նորմանդիա), «Կախարդական աղբյուր» (2002թ., Քվեբեք, Կանադա), «Գիշեր» (2003թ., գրանիտ, Բրազիլիա), «Թատրոն» (2004թ., մարմար, Ֆրանսիա), «Արևի խավարում» (2005թ., Իսպանիա), «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան Ավինյոն քաղաքում» (2007թ., Ֆրանսիա), «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան (2009թ., Ֆրանսիա), «Աղբյուր», Օտոն քաղաքի մուտք, (2011թ., Ֆրանսիա), «Առյուծ» (2013թ., Ֆրանսիա) քանդակները: Մասնակցել է քանդակագործության միջազգային տասնյակ մրցույթների և սիմպոզիումների Հայաստանում, Ֆրանսիայում, Կանադայում, Բրազիլիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր: 2000-01թթ արժանացել է Ֆրանսիայի Քանդակի եվրոպական սիմպոզիումի, 2001թ.` Իտալիայի միջազգային ցուցահանդեսի և Ֆրանսիայի Ավոն քաղաքի մրցանակների: