Zark Foundation

Հարություն Թրագոշյան

Հարություն Թրագոշյան

Դերասան, բեմադրիչ, դրամատուրգ

11 ապրիլ, 1897 - 6 հուլիս, 1992

Ծնվել է Եվդոկիայում: Հայտնի է եղել նաև «Թրագոշ» անունով: 1917-21թթ գործել է Դոնի Ռոստովի և Միջին Ասիայի հայկական թատերախմբերում: 1922-30թթ եղել է Մոսկվայի հայկական թատրոնի դերասան: 1930թ-ից շրջագայել է Մերձավոր Արևելքի երկրներում, ապա անցել Ֆրանսիա և հաստատվել Լիոն քաղաքում: Կազմակերպել է հայկական դրամատիկական, օպերետային խմբեր, բեմադրել պիեսներ: Խաղացել է Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր, Ֆրանց) և այլ ներկայացումներում: Հեղինակել է շուրջ 40 պիես: Մահացել է Ֆրանսիայի Լիոնի Դեսին արվարձանում: