Հարություն Շոռոթեցի
Ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղում: Եղել է նկարիչ, բանաստեղծ Նաղաշ Հովնաթանի որդին, աշուղ, նկարիչ Հակոբ Հովնաթանյանի եղբայրը: Առավել հակված է եղել դեպի դեկորատիվ գեղանկարչությունը: Ձևավորել է Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրքը» (1731թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան): Եղբոր՝ Հակոբ Հովնաթանյանի հետ միասին նկարազարդել է մի Հայսմավուրք (1725-30թթ, Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարան), որտեղ թողել են նաև իրենց ստորագրությունները, ձևավորել Ապրակունիսի Սբ. Կարապետ վանքը (1740թ.), Էջմիածնի վանքի Ղազարապատ հյուրանոցը (1741թ.), Վեհարանը: Մահացել է Թիֆլիսում: